Լարս Գյորան Իվար Հալլ (շվեդերեն՝ Lars Göran Ivar Hall, ապրիլի 30, 1927(1927-04-30)[1][2], Կարլսկրունա, Շվեդիա[2] - ապրիլի 26, 1991(1991-04-26)[1][2], Տեբյու[2]), ժամանակակից հնգամարտ մարզաձևի շվեդ նշանավոր ներկայացուցիչ, որը մասնակցել է 1952 և 1956 թվականներիամառային օլիմպիական խաղերին։ Այդ երկու օլիմպիադաներում էլ անհատական հաշվարկում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, արժանացել ոսկե մեդալների[3][4]։ Բացի այդ, 1952 թվականի օլիմպիական խաղերում թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել Շվեդիայի հավաքականի կազմում և պարգևատրվել է նաև արծաթե մեդալով։ Այդ նույն՝ 1952 թվականի օլիմպիական խաղերում դարձել է ժամանակակից հնգամարտի ասպարեզում առաջին օլիմպիական չեմպիոնը, որը քաղաքացիական անձ էր և ոչ թե զինվորական[5]։ Նա եղել է նաև առաջին ժամանակակից հնգամարտիկը, որը չեմիոն է հռչակվել օլիմպիական երկու խաղերում։ Բացի այդ, Լարս Հալլը ձեռք է բերել մարզական այլ նվաճումներ, մասնավորապես՝ անհատական հաշվարկում դարձել է աշխարհի կրկնակի (1950, 1951 թթ.), թիմային հաշվարկում՝ քառակի չեմպիոն (1949, 1950, 1951 և 1953 թթ.)։
Մարզական իր նվաճումների համար Լարս Հալլը 1956 թվականին պարգևատրվել է Svenska Dagbladets guldmedalj ոսկե մեդալով։